Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:48

Դարեր շարունակ եկեղեցին եղել է մեր ինքնության պահպանման հիմնական գործոնը․ Նաիրա Զոհրաբյան

Դարեր շարունակ եկեղեցին եղել է մեր ինքնության պահպանման հիմնական գործոնը․ Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է դպրոցներում պարտադիր ուսուցման ծրագրից հանել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան։ Քննարկվում է այն «Հայոց պատմություն» առարկայի դասավանդման ծրագրում ներառելու հարցը։

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պիտի դասավանդվի, որովհետև մենք իրավունք չունենք կորցնելու ազգային ինքնության մեր կոդը։ Այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Հարցին՝ ի՞նչ վտանգներ ու սպառնալիքներ է պարունակում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում պարտադիր ուսուցման ծրագրից հանելը, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց․

««Հայոց եկեցեցու պատմություն» առարկայի մասին խոսելիս պետք է հիշենք, որ դարեր շարունակ պետականություն չենք ունեցել, եկեղեցին է եղել մեր ինքնության պահպանման հիմնական գործոնը, ըստ էության՝ եկեղեցին է եղել մեր պետությունը»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։

Խոսելով այս հարցում իր անելիքների ու նախաձեռնությունների մասին՝ ԱԺ պատգամավորը նշեց, որ առաջիկա օրերին, որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ամենայն հավանականությամբ, կհանդիպի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ՝ քննարկելու այս հարցը։

Այս հարցի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորն ակնկալում է նաև մասնագիտական քննարկում՝ նշելով, որ քննարկվում է նաև «Հայ եկեղեցու պատմությունը» «Հայոց պատմություն» առարկայի դասավանդման ծրագրի մեջ ներառելու հարցը և այդ տարբերակը պետք է քննարկվի նաև Եկեղեցու հետ։

«ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովում պետք է քննարկվի թե՛ այս հարցը, թե՛ ընդհանրապես եկեղեցու պատմության դասավանդման հարցը, թե՛ Սահմանադրության 43 հոդվածը, որը ամրագրում է յուրաքանչյուր քաղաքացու ստեղծագործելու ազատ իրավունքը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ պետք է քննարկվի այս հոդվածով սահմանված ստեղծագործելու ազատ իրավունքի հարցը, քանի որ այդ իրավունքի փողոցում իրացումն արդյո՞ք չի նշանակում այլոց իրավունքների ոտնահարում։

«Առաջարկելու եմ, որպեսզի Կրթության և գիտության հանձնաժողովը հրավիրի հանրային լսումներ՝ հասկանալու՝ ի՞նչ է նշանակում ստեղծագործելու ազատություն և որո՞նք են ստեղծագործելու ազատության սահմանները»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։

Անդրադառնալով «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ուսուցանվող պարտադիր առարկաների ցանկից հանելու ԿԳՄՍ նախաձեռնությանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը նշեց, որ իր համար սա բացարձակապես անընդունելի է։

«Երբ օրենքի նախագիծը մտնի Ազգային ժողով, մանրամասն կներկայացնեմ իմ հակափաստարկները։ Եթե հանրակրթական դպրոցներում ապահովեին հայոց լեզվի, հայ գրականության և հայոց պատմության պատշաճ ուսուցման մակարդակը և բուհերում հետագա ուսուցման հետ կապված խնդիրներ չլինեին, հնարավոր է արդարացված լիներ բուհերի պարտադիր ուսուցման ծրագրից հանելը։ Սակայն այսօր մեր ուսանողները ամենացածր գնահատականները ստանում են հայոց լեզվից։ Սա նշանակում է, որ բուհերի պարտադիր ուսուցման ծրագրից հանելն ու վերջիններիս հայեցողությանը թողնելը լուրջ մարտահրավեր է լինելու մեր երկրի համար»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Հարցին՝ արդյոք արդարացված է համարում ԿԳՄՍ նախարարի հրաժարականի վերաբերյալ հնչող պնդումները, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այդ հարցը դեռ չի քննարկել, սակայն որպես քաղաքացի՝ իր համար բացարձակապես անընդունելի է թե՛ մշակույթի, թե՛ կրթության ու գիտության ոլորտում նախարարի գործունեությունը։

«Կառավարությունը պետք է հետևություններ անի իր անդամների քաղաքականության մասով։ Եթե հետևություններ չանի, ապա այս պատմությունն ու խնդիրները լրջագույն մարտահրավերներ են դառնալու մեր երկրի համար։ Որոշ նախարարների «беспредел»-ը լրջագույն մարտահրավեր է մեր երկրի համար։ Այս իշխանության որոշ կադրեր ուղղակի ական են մեր երկրի անվտանգության համար»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+