Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:04

Թուրքիան կմնա ՆԱՏՕ-ի կազմում

Թուրքիան կմնա ՆԱՏՕ-ի կազմում

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով ՆԱՏՕ-ից Թուրքիային հեռացնելու կոչերին` կապված Սիրիայի հյուսիսում Անկարայի ռազմական գործողության հետ, հայտարարել է, որ այդ երկրի անդամակցությունը Դաշինքին կասկածի տակ չի առնվի: Վերջին շրջանում այդ հարցը բարձրաձայնվում է մշտապես: Դեռ գարնանը Վաշինգտոնը Թուրքիային սպառնում էր ՆԱՏՕ-ից դուրս թողնելով, եթե չհրաժարվի ռուսական C-400 զենիթահիթիռային համալիրներ գնելուց: ԱՄՆ Փոխնախագահ Մայք Փենսը այն ժամանակ ուղղակիորեն հայտարարել է. «Անկարան պետք է ընտրի` ցանկանում է մնալ որպես կարևոր գործընկեր պատմության մեջ ամենահաջողված ռազմական դաշինքում, թե ռիսկի դիմել` ընդունելով անխոհեմ որոշումներ»:

Այսօր մասնավորապես Եվրոպայում ավելի բարձր է հնչում նրանց ձայնը, ովքեր կոչ են անում Թուրքիային հեռացնել Դաշինքից: Հարցը նրանում է, որ ՆԱՏՕ-ի շատ անդամ-երկրներ լիովին քննադատաբար են մոտենում Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությանը` գտնելով, որ Անկարան վարում է ինքնուրույն քաղաքականություն իր սահմանների մոտ:

Բացի այդ` Միացյալ Նահանգներն ու Արևմուտքը լրջորեն անհանգստացած են Թուրքիայի և Ռուսաստանի սերտ ռազմական համագործակցությամբ, ով ընկալվում է որպես Հյուսիսատլանտյան Դաշինքի գլխավոր աշխարհաքաղաքական հակառակորդի: Այլ կերպ ասած` Անկարայի որոշ գործողություններ ակնհայտորեն հակասում են Դաշինքի մյուս անդամ-երկրների շահերին: Այդ պատճառով էլ այսօր կարելի է հաստատել Անկարա-ՆԱՏՕ հարաբերությունների սառեցում:

Նշենք, որ Թուրքիայի` որպես Դաշինքի անդամի ռազմական ներուժը նշանակալի է: Վերջինիս զինված ուժերը թվաքանակով զիջում են միայն ամերիկյանին: Թուրքիան երրորդն է ռազմական ավիացիայի ոլորտում (ավելի քան 1000 թռչող ապարատ) ԱՄՆ-ից և Ֆրանսիայից հետո, երկրորդը` տանկերի թվաքանակով:

2019թ. Թուրքիայի ռազմական ծախսերը կազմել են ավելի քան 22 մլրդ դոլար: Այդ ցուցանիշով յոթերորդն է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից և Կանադայից հետո: Միաժամանակ հարաբերական ծախսերով առաջինն է. Թուրքիան պաշտպանության ոլորտում ծախսում է ՀՆԱ-ի շուրջ 3%-ը: Եթե խաթարվեն Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունները, լրջորեն կփոխվի տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրադրությունն ու հավասարակշռությունը, ընդ որում ոչ Դաշինքի օգտին: Օրինակ`

1. ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ռազմավարական Ինջիրլիկ ավիաբազան դուրս կբերվի Թուրքիայից,

2.Դժվարություններ կառաջանան, ընդհուպ մինչև կարգելվի ՆԱՏՕ-ի նավերի մուտքը Բոսֆորի նեղուցով դեպի Սև ծով,

3.Կխորանան ռուս-թուրքական ռազմավարական հարաբերությունները, մասնավորապես` ավելի կամրապնդվեն Մոսկվայի և Անկարայի դիրքերը Միջերկրական ծովի Արևելյան մասում,

4.Թուրքիան Ռուսաստանի աջակցությամբ կարող է դառնալ Մերձավոր Արևելքի գլխավոր դերակատարներից մեկը:

Թուրքիայի` ՆԱՏՕ-ն լքելու առանձնահատուկ նշաններ դեռևս չկան: Սակայն, նման սցենարը չի բացառվում` հաշվի առնելով, թե ինչպիսի անսպասելի և երբեմն էլ առաջին հայացքից անտրամաբանական երևույթներ են տեղի ունենում աշխարհում վերջին երկու տասնամյակներում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+