Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:32

Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքները թե՛ ժամանակագրության, թե՛ փաստական տվյալների մասով խիստ կասկածելի են․ Ռուբեն Մելիքյան

Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքները թե՛ ժամանակագրության, թե՛ փաստական տվյալների մասով խիստ կասկածելի են․ Ռուբեն Մելիքյան

Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի թե՛ ժամանակագրությունը, թե՛ այն փաստական տվյալները, որ ներկայացրին, մեղմ ասած, խիստ կասկածելի է։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ պատասխանելով հարցին՝ իրավական հարթության մեջ ինչպե՞ս կգնահատի Սերժ Սարգսյանի նկատմամբ ՀՔԾ կողմից առաջադրված մեղադրանքը։

«Ինձ համար բացարձակ անհասկանալի է, թե ինչու քննարկման առարկա չի դարձել անձեռնմխելիության հարցը, որն ամրագրված է Սահմանադրությամբ՝ ի պաշտոնե գործած արարքների համար և առհասարակ, այս պատմությունը քրեական իրավունքի և դատավարության հետ առնչություն չունի, այն առնչվում է այլ գիտակարգերի հետ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Հարցին՝ որո՞նք են այդ գիտակարգերը՝ Ռուբեն Մելիքյանը նշեց, որ առաջին հերթին կապված են քաղաքականության, երկրորդ հերթին՝ դիվանագիտության հետ։

«Այս գործընթացն ավելի շատ կկապեի Բրատիսլավայում ԼՂ հակամարտության կարգավորման հարցով տեղի ունեցող բանակցությունների հետ։ Արցախի հետ ասոցացվող երկրի նախկին ղեկավարի նկատմամբ մեղադրանք առաջադրելը պատահականություն լինել չէր կարող»,- ասաց իրավապաշտպանը։

Հարցին՝ արդյոք հետագայում կփոխվի Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը (ստորագրություն չհեռանալու մասին)՝ Ռուբեն Մելիքյանը նշեց, որ այս գործընթացը համարում է ոչ թե իրավական գործընթաց, այլ մեկ այլ բնույթի գործընթաց՝ հավելելով, որ հենց այլ բնույթի գործոնները շատ ավելի կարևոր են խափանման միջոցի ընտրության որոշման մասով։

«Կարևոր եմ համարում նաև ընդգծել, որ երեկ Սերժ Սարգսյանի պաշտպանը շատ հետաքրքիր տեղեկություն տրամադրեց, որ արդեն իսկ որպես մեղադրյալ ներգավելու մասին որոշումը նախքան դատավարական գործողություններ կատարելն արդեն իսկ պատրաստ էր և սա նույնպես հիմնավորում է այն պնդումը, որ սա քրեական իրավունքի հետ կապ չունեցող գործընթաց է»,- եզրափակեց Արցախի նախկին ՄԻՊ-ը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար։

Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետությունից վատնելու եղանակով ընդհանուր առմամբ 489.160.310 ՀՀ դրամ հափշտակելու մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+