Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:04

Ատոմային էներգետիկան Հայաստանում. աշխարհաքաղաքականության և էներգաանվտանգության գործոն

Ատոմային էներգետիկան Հայաստանում. աշխարհաքաղաքականության և էներգաանվտանգության գործոն

Ռուսաստանը և Հայաստանը համաձայնեցրել են ռուսական 270 մլն. դոլար վարկի օգտագործման երկարաձգման հարցը` տրված Հայկական ատոմային էլեկտրակայանի արդիականացման համար: Այս մասին հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով` ընթանում են լիովին բարդ աշխատանքներ. «Այդ պատճառով էլ, հաշվի առնելով այդ ենթակառուցվածքի անվտանգության կարևորությունը` բնականաբար, որոշ աշխատանքների ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն է առաջանում: Այդ պատճառով էլ դիտարկվում է վարկի ժամկետը մինչև 2021թ. երկրաձգելը»:

Հայտնի է, որ Հայկական (Մեծամորի) Ատոմակայանի սարքավորումների պլանային-նախազգուշական վերանորոգման և արդիականացման իրականացման գծով աշխատանքների գլխավոր կապալառուն «Ռուսատոմ Սերվիս» ըներությունն է` «Ռուսատոմ» ռուսական պետական կորպորացիայի դուստր ձեռնարկությունը:

Հիշեցնենք, որ այսօր գործում է Ատոմակայանի միայն երկրորդ էներգաբլոկը 407,5 ՄՎտ հզորությամբ, իսկ հենց Ատոմակայանը ապահովում է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 40%-ը:

Դեռևս 1980թ. կառուցված Մեծամորի ատոմակայանը տարիների ընթացքում աստիճանաբար սպառում է իր ռեսուրսները: Այդ պատճառով էլ հրատապ է նոր Ատոմակայանի կառուցումը: Սակայն դրա կառուցման ֆինանսավորման հարցը մինչ օրս լուծված չէ (խոսքը 3-5 մլրդ դոլարի մասին է): Էներգիայի ալյընտրանքային աղբյուրներ չունենալու պատճառով 5 տարի առաջ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել դրա շահագործումը մինչև 2026թ. երկարաձգելու մասին:

Այդ հարցում Երևանին աջակցում է Մոսկվան, ինչը լիովին բնական է: Խորհրդային ժամանակներում Ատոմակայանը շահագործման են հանձնել ռուս մասնագետները, դրա արդիականացմամբ ևս զբաղվում են ռուս ատոմաբանները: Միջուկային վառելիքը մատակարարում է Ռուսաստանը: Աշխարհաքաղաքական պլանում ևս Մոսկվայի համար շահավետ է Հայկական ատոմակայանը, որը գործում է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հարավային Կովկասում:

Ներկայումս ռուսական արտաքին էներգետիկ քաղաքականությունը տարբեր տարածաշրջաններում Մոսկվայի աշխարհաքաղաքական ազդեցության հիմնական լծակներից է: Դա հատկապես վերաբերում է Հարավային Կովկասին: Ցանկանալով ամրապնդել իր դիրքերը այդ տարածաշրջանում` Մոսկվան ձեռնարկում է հստակ քայլեր, որ Հայկական ատոմակայանը շարունակի գործել:

Չնայած ներկայումս Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցում հստակություն չկա, սակայն եթե դրա անհրաժեշտությունն առաջանա, կգնա և այդ քայլին: Այս տարվա ամռանը «Ռուսատոմ երկիր» հրատարակությանը տված հարցազրույցում «Ռուսատոմ Սերվիս»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը հայտարարել է. «Հայաստանում փոքր մոդուլային շաժիչով Ատոմակայանի կառուցման հարցը բարձրացվել է Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչևի հանդիպման ժամանակ: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային խումբ ստեղծել, որը կվերլուծի կայանի շինարարության հնարավորությունը: Իմ կարծիքով` կրկրին անհրաժեշտ են նոր հզորություններ: Հաշվի առնելով, որ Հայաստանում սեփական բնական ռեսուրսներ` նավթ և գազ, չկան` դա էներգաանվտանգության հարց է»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+