Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 06:48

Հեռակա աշխատանքի առավելություններն ու թերությունները

Այս հրապարակման մեջ Staff.am-ի փորձագետների հետ մենք վեր կհանենք աշխատանքի հեռակա ձևաչափի հիմնական առավելություններն ու թերությունները: Կարևոր է հասկանալ, որ «հեռակա աշխատող» և «ֆրիլանսեր» հասկացությունների միջև կան տարբերություններ: Հեռակա աշխատանքի դեպքում բնութագրական է աշխատանքի հեռակա ժամանակացույցը: Աշխատողի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որում նշվում են աշխատանքային բոլոր պարտականությունները: Այս աշխատողի գլխավոր առավելությունը աշխատանքի մշտական երաշխավորված ծավալն է: Ֆրիլանսերը ևս կարող է ունենալ մշտական աշխատանք, բայց դա ուղղակիորեն կախված է իր վարպետությունից: Ֆրիլանսը ենթադրում է ինքնուրույն առաջընթաց և հեղինակության առաջմղում:
Որո՞նք են հեռակա աշխատանքի առավելությունները.
1. Ժամանակի և միջոցների խնայում, որոնք մարդկանց մեծամասնությունը ամեն օր վատնում է ճանապարհի, ընդմիջման, հանդիպումների համար: Ֆրիլանսն ավելի շատ ազատություն է տալիս, քանի որ ֆրիլանսերն ինքն է ընտրում նախագիծը, իսկ աութսորսինգի աշխատակիցներն աշխատում են ապրանքների և ծառայությունների ցուցակի վրա:

2. Դուք եք տնօրինում Ձեր ժամանակը, սակայն լիովին հնարավոր է, որ Դուք կստանաք առաջադրանքներ օրվա ցանկացած ժամի և «ՇՏԱՊ» վերատառությամբ, ինչը Ձեզ կստիպի աշխատել նաև գիշերային ժամերին:
3. Դուք կարող եք ավելացնել Ձեր աշխատանքի ծավալը, ինչը կփոխի նաև Ձեր աշխատավարձը, սակայն դա պետք է լինի միայն այն դեպքում, եթե Դուք ունենաք ինքնակարգապահություն և պատասխանատվություն:
4. Կարելի է աշխատել այնտեղ, որտեղ հարմատարվետ է` պայմանով, որ ինտերնետ հասանելիություն կունենաք՝ սրճարան, լողափ, զբոսայգի, լեռներ: Գայթակղիչ է հնչում, այնպես չէ՞:

5. Ձեր և ընտանիքի համար ժամանակ: Դուք կարող եք աշխատել Ձեզ համար սուրճ եփելով և նստելով բազմոցին, զուգահեռաբար լսելով երաժշտություն, որը կարող էր խանգարել գործընկերներին՝ կազմակերպությունում աշխատելու դեպքում:
6. Հագուստի խնայողությունը: Ձեր տունը Ձեր ամրոցն է, որտեղ Ձեզ ոչ ոք չի տեսնում, միայն ընտանիքի անդամները: Համապատասխանաբար, տանը կարող եք աշխատել ցանկացած հագուստով, նույնիսկ գիշերազգեստով առավոտից մինչ երեկո: Չկա dress code, ոչ մի պարտադիր հագուստ և անհարմար կոշիկ կամ բարձրակրունկ:
Հեռակա աշխատանքի թերությունները.
1. Փակ տարածություն. Եթե Դուք փակ մարդ եք, ով առանձնապես չի սիրում աղմկոտ կազմակերպություններ, կամ էլ գնահատում եք լռությունը, ապա Ձեզ համար հարմարավետ կլինի աշխատել տանը` չորս պատի ներսում: Սակայն, եթե Դուք ձանձրանում եք և տխրում առանց կազմակերպությունում շփման և գործընկերների հետ թեյախմության, կարևորում եք հագուստն ու մազերի նոր գույնը, ապա Դուք շատ շուտ կձանձրանաք և կփոշմանեք հեռակա աշխատանքի ընտրության համար:

2. Հաղորդակցություն. չնայած մենք ապրում ենք տեխնոլոգիաների դարաշրջանում, «հեռակա» տարբերակում շատ հաճախ առաջանում են խնդիրներ հաղորդակցության հետ: Գտնվելով կազմակերպությունում, Դուք կարող եք լուծել հարցը, ստանալ խորհուրդ, հաստատել նախագիծը` պարզապես մոտենալով գործընկերոջը կամ ղեկավարին: «Հեռակա» տարբերակում Դուք ժամանակ եք կորցնում զանգերի, էլեկտրոնային նամակների, երկար սպասելու վրա: Դա ևս կարող է առաջացնել անհարմարավետություն:
3. Երբեմն աշխատանքը շատ է, երբեմն՝ քիչ. եթե Դուք չունեք մշտական գործատու, ապա լիովին հնարավոր է, որ Դուք կհայտնվեք պատվերների խառնաշփոթում: Երբեմն կարող եք ունենալ մեկ պատվեր օրվա մեջ, երբեմն ոչինչ, իսկ երբեմն էլ տասնյակ պատվերներ: Պետք է կարողանալ կառավարել ժամանակը, որպեսզի պատվերների բազմաքանակության մեջ կարողանաք հասցնել ` չմոռանալով Ձեր մասին:
4. Շեղող գործոններ. եթե ունեք ընտանիք և երեխաներ, տանն աշխատելու դեպքում, պետք է պատրաստ լինեք նրան, որ Ձեզ մշտապես կարող են շեղել: Երեխաները կարող են պահանջել ուշադրություն, իսկ մեծահասակները (եթե նրանք ի սկզբանե չեն գիտակցում, որ տանն աշխատելը ևս աշխատանք է) Ձեզ հարցախեղդ կարող են անել, շեղել տարբեր խոսակցություններով և այլն: Եթե Դուք հնարավորություն չունեք ունենալու Ձեր աշխատասենյակը, ապա տանն աշխատելը լրացուցիչ դժվարություններ կառաջացնի:

5. Ինքնավերահսկողություն. Հիշեք` հեռակա աշխատանքի համար Դուք պետք է ունենաք երկաթե ինքնակարգապահություն: Ով կամ ինչն էլ Ձեզ շեղեն, Դուք պետք է կարողանաք պլանավորել աշխատանքային գործընթացն ամբողջ օրվա համար` ոչինչ չթողնելով վաղվան: Առաջնահերթը պետք է լինի աշխատանքը, որ կարողանաք ժամկետներում տեղավորվել: Իսկ այնուհետ սուրճ հեռուստացույցի առաջ, զրույցներ հարևանների հետ և սիրելի սոցցանցեր:
Շատերի համար հեռակա աշխատանքը երազանք է: Առավոտյան վեր եք կացել անկողնուց և արդեն աշխատանքի եք: Չնայած տարբեր նախագծեր հնարավորություն են տալիս զարգանալ և սովորել նորը, անհրաժեշտ է գիտակցել հեռակա աշխատանքի բոլոր բարդությունները:
Պետք է նաև հիշել հարցի իրավական կողմի մասին: Ցանկացած համագործակցություն ձևակերպվում է փաստաթղթերով: Եթե Դուք հեղինակ եք և, որպես ֆրիլանսեր, նյութեր եք գրում կազմակերպության համար, ապա անհրաժեշտ է կնքել Ծառայությունների մատուցման մասին քաղաքացիաիրավական պայմանագիր, իսկ հետո` կատարված աշխատանքների ակտ: Եթե Դուք սովորական աշխատանքի եք անցնում, ապա Ձեզ հետ կնքվում է լիարժեք աշխատանքային պայմանագիր, որում բնութագրվում է հեռակա աշխատանքը:

Ինչպես երևում է, հեռակա աշխատանքը
• Պահանջում է ժամանակի, գիտելիքների և ուժի նույնքան ներդրում, որքան ցանկացած այլ աշխատանք,
• Դուք չեք կարողանա միանգամից հարստանալ, Ձեր եկամուտն անմիջականորեն կախված է Ձեր ջանքերից,
• Որպեսզի ունենաք մշտական հեռակա աշխատանք, պետք է լրացնեք թեստային առաջադրանքներ և գնաք հարցազրույցի:
• Եթե ապացուցում եք Ձեր` լավ և ադեկվատ մասնագետ լինելը, կհայտնվի մշտական հաճախորդների բազա: Այդ դեպքում կարող եք ժամանակ չկորցնել նոր պատվերների փնտրտուքի վրա:
• Սոցփաթեթի շրջանակներում տրվող առավելությունների բացակայությունը էական մինուս է: Սակայն, պարբերաբար որոշակի գումար խնայելով, Դուք ինքնուրույն կարող եք լուծել սեփական խնդիրները:
• Ձեր աշխատավայրը այնպես ձևավորեք, որ առավելագույնս բացառեք շեղող գործոնները: Ծանոթացեք թայմ-մենեջմենթի հիմքերին:
• Մի աշխատեք շուրջօրյա: Չնորմավորված աշխատանքային օրվա դեպքում շատ հեշտորեն կարող եք հյուծվել: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է շաբաթվա ընթացքում մի քանի օր նախատեսել հանգստի համար: Հանգստացեք առավելագույնս արդյունավետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+