Երեկ հուլիսի 20-ին Սամցխե-Ջավախքում անցկացվել է տոնակատարություն՝ նվիրված աշուղ Ջիվանուն, որին մասնակցություն է ունեցել նաև Վրաստանում ՀՀ դեսպան Սադոյանը։
Տոնական օրը մեկնարկել է Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցում՝ Սուրբ պատարագով, որից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել Ջիվանու արձանի առջև և շրջայց կատարել աշուղ Ջիվանու տուն-թանգարանում։
Տոնակատարությունն ուղեկցվել է համերգային միջոցառմամբ, ելույթներ են ունեցել ՀՀ Հանրային ռադիոյի «Սայաթ Նովա» անսամբլը, Ախալքալաքի Մշակույթի տան «Ջիվանի» անսամբլը և այլք։
Դեսպան Սադոյանը աշուղ Ջիվանու տուն-թանգարանին է նվիրել վիրահայ հայտնի նկարիչ Թենգիզ Միկոյանցի նկարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







