Քաղաքային զարգացման և ճանապարհների նախարարի տեղակալ Հայրոլլա Խադամին օրերս հայտարարել է, որ Հայաստանը Թեհրանի համար կարևոր երկիր է: Նրա խոսքով, «Հայաստանում կառուցվում է տարանցիկ նշանակության մայրուղի: Եթե Թավրիզը միանա Հայաստանին, այդ ճանապարհը կդառնա միջազգային տարանցիկ միջանցք»:
Այն, որ Թեհրանը լրջորեն զբաղվում է այդ հարցով, վկայում է իրանական ԶԼՄ-ների հետևյալ տեղեկատվությունը. Արևելաադրբեջանական շրջանի և Իրանի Քաղաքային զարգացման և ճանապարհների նախարարության միջև համաձայնագիր է ձեռք բերվել այն մասին, որ շրջանում մեղրի արդյունահանմամբ զբաղվող Mes Sungun ընկերության հարկերի մի մասը կուղղվի Թավրիզ-Հայաստան ավտոմայրուղու շինարարությանը:
Խոսելով «տարանցիկ նշանակության մայրուղու» մասին` իրանական բարձրաստիճան չինովնիկը նկատի ունի Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, որը հանդիսանում է ողջ անկախ Հայաստանի պատմության մեջ ամենամասշտաբային նախագծերից մեկը: Ճանապարհը կրճատում է ռուս-հայկական սահմանից դեպի հայ-իրանական սահման հեռավորությունը 550-ից մինչև 490 կմ, և, ինչպես ենթադրում են փորձագետները, կհեշտացնի դեպի Սև ծով ելքը ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար: Ավելին, Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ, «Հյուսիս-Հարավ» մայուղին պետք է դառնա Բաթումի (Վրաստան) և Բենդեր-Աբբասի (Իրան) նավահանգիստների միջև տրանսպորտային միջանցքի բաղկացուցիչ մաս:
Նման դեպքում այդ ավտոմայրուղին ապրանքների համար ճանապարհ է բացում Իրանից սևծովյան նավահանգիստներ, իսկ այնտեղից` դեպի Եվրոպա, ինչպես նաև դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ այլ երկրներ: Ընդ որում, ադրբեջանական երթուղու հետ համեմատած հայկականն ավելի կարճ է, և, բնականաբար, ապրանքների տեղաշարժը կիրականացվի ավելի մատչելի:
«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը կարող է ռազմավարական նշանակություն ունենալ նաև Վրաստանի համար, որն անմիջական կապ կունենա Իրանի հետ:
Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Թեհրանը հիշեցնում է «Հյուսիս-Հարավ» ռազմավարական ավտոմայրուղում մասնակցելու իր շահագրգռվածության մասին այն ժամանակ, երբ իրավիճակը Մերձավոր Արևելքում ծայրահեղ պայթյունավտանգ է դարձել:
Վերջերս ամերիկյան հրթիռային հարվածի արդյունքում իրանական գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությունից, այնուհետ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների ուղղությամբ Իրանի հարձակումներից հետո ամերիկա-իրանյան հարաբերությունները սրվել են ծայր աստիճան: Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ կկիրառվեն նոր տնտեսական պատժամիջոցներ: Փորձագետների պնդմամբ` դրանք կկրեն առավել կոշտ բնույթ:
Դատելով ամենից` Թեհրանը մեկուսացումից դուրս գալու խնդրի լուծման տարբերակներից մեկը տեսնում է Երևանի հետ կապերի խորացման և վերջինիս միջոցով Եվրասիական տնտեսական միության հետ կապերի խորացման մեջ: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերի 27-ին ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը: Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ: Այսօր հարցը նրանում է, թե որքանով իրատեսական կարող է դառնալ իր հարավային հարևանի համար (մասնավորապես ԵԱՏՄ-ում) տարանցիկ երկիր դառնալու Հայաստանի հեռանկարը` չմոռանալով նաև, որ Իրանը կոշտ հակադրության մեջ է գտնվում Միացյալ Նահանգների հետ:
Ամենից դատելով` նման հեռանկարը լիովին իրատեսական է` հաշվի առնելով, որ Երևանը խորացնում է ռազմավարական միությունը Մոսկվայի հետ, իսկ Մոսկվայի և Թեհրանի միջև ընթանում է աշխարհաքաղաքական մերձեցման գործընթաց:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







