Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:15

Մոսկվան ձգտում է Հարավային Կովկասի երկրների հետ աշխարհաքաղաքական համագործակցության ընդլայնման

Մոսկվան ձգտում է Հարավային Կովկասի երկրների հետ աշխարհաքաղաքական համագործակցության ընդլայնման

Մոսկվայում կայացել է Անկախ պետությունների համագործակցության, Շանհայի համագործակցության կազմակերպության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Չինաստանի, Ղրղզստանի, Պակիստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները։

Կողմերը քննարկել են իրենց երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների նիստի նախապատրաստումը, որը կկայանա այս տարվա հուլիսին։ Հիշյալ նիստն, անխոս, առաջացնում է մեծ հետաքրքրություն։

Հայտնի է, որ ԱՊՀ-ն, ՇՀԿ-ն և ՀԱՊԿ-ը ստեղծվել են Ռուսաստանի անմիջական և ակտիվ մասնակցությամբ, ինչը բնական է։ Ամբողջ հետխորհրդային շրջանում Մոսկվան նշյալ տարածաշրջանային բլոկների միջոցով պաշտպանում է իր ռազմաքաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը հետխորհրդային տարածքում և նրա շուրջ։ Այդ շահերը պայմանավորված են, մասնավորապես, անդամ-երկրների համար ընդհանուր աշխարհագրական մոտիկությամբ, տնտեսական կապերով և անվտանգության ոլորտում առկա մարտահրավերներով։

Ընդ որում, զուգահեռաբար մասնակցելով այդ բոլոր կառույցների գործունեությանը՝ Ռուսաստանը փորձում է ապահովել իր քաղաքական, ռազմական և տնտեսական շահերի իրականացումը ամբողջ եվրասիական տարածքում։

Այս համատեքստում ռազմավարական դրությունը Ռուսաստանի արևմտյան, հարավային և արևելյան սահմաններին առաջին հայացքից լիովին տարբեր է։ Սակայն ակնհայտ է, որ Մոսկվան փորձում է սերտացնել իր դաշնակիցների և գործընկերների՝ միմյանցից տաբերվող շահերը և ստեղծել միասնական օրակարգ՝ կայունության և անվտանգության հարցերով։

Եվ այս իմաստով ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի, ՀԱՊԿ-ի երկրների Պաշտպանության նախարարների առաջիկա նիստում կարող են բարձրացվել այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ անվտանգության հարցերով ռազմական համագործակցության ընդլայնումը, ահաբեկչության, ծայրահեղականության, թմրանյութերի վաճառքի, կիբերհանցավորության և խոշոր մասշտաբի բնական աղետների դեմ պայքարը։

Առավել լայն համատեքստում խոսքը գնում է ռազմաքաղաքական համագործակցության և հարևան տարածաշրջաններում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի և ազդեցության ընդլայնման մասին։ Օրինակ՝ Կենտրոնական Ասիան, որն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ ԱՊՀ-ում անվտանգության և կայունության ապահովման տեսանկյունից հիմնական աշխարհաքաղաքական տարածաշրջան է։

Ինչպես հայտնի է, այստեղ իրատեսական է ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական ազդեցության խորացումը, ինչպես նաև իսլամական արմատականության ներթափանցման սպառնալիքը։ Առավել քան ակնհայտ է, որ Մոսկվան վերջնական արդյունքում ակնհայտորեն ձգտում է, որ ԱՊՀ, ՇՀԿ և ՀԱՊԿ անդամ-երկրները իրականացնեն առավել համաձայնեցված քաղաքականություն, մասնավորապես, արտաքին քաղաքականության և ռազմական անվտանգության հարցերում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+