Արցախցիների այցեքարտ դարձած ժենգյալով հացի մասին շատերը գիտեն: Իսկ ահա այն մարդիկ, ովքեր համտեսել են այն, կփաստեն ուտեսի անմահական համի մասին: Յուրաքանչյուր շրջան ժենգյալով հացի պատրաստման իր եղանակն ունի, ինչն էլ իր հերթին ծնում է համերի բազմազանություն: Ժենգյալով հացի չափի մասին խոսելն առաջին հայացքից անիմաստ է թվում. չէ՞ որ այն փոքր, մի քանի սանտիմետր երկարություն ունեցող ուտեստ է: Բայց այս կարծրատիպը կոտրվեց հադրութեցիների շնորհիվ: Վերջիններիս ջանքերով Արցախում թխվել է աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը՝ 3 մետր երկարությամբ: Նման նախաձեռնությունը ևս մեկ անգամ լսելի դարձրեց Արցախի անունը տարբեր հարթակներում:
Հադրութի ամենահմուտ ժենգյալով հաց թխողներն աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը պատրաստելու համար օգտագործել են 25 տեսակի կանաչի, ինչպես նաև 10 կգ մաքուր ալյուր, 8 կգ խոտաբույս, 120 գ համեմունք աղ, պղպեղ և 900գ բուսական յուղ:
Նշենք, որ ռեկորդը գրանցվել է «Դյուցազնագրքում»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







