Ներկայումս Թուրքիայի տարածքում գտնվող հայոց պատմական մայրաքաղաք Անի այցելողների թիվը զգալիորեն աճել է:
«Թայմթուրք» թուրքական լրատվական գործակալությունը հայտնում է, որ Անի այցելողների թիվը ավելացել է։ Նշենք, որ աղբյուրում հայկական հնամենի քաղաքը, որը ժամանակին՝ Բագրատունյաց հայկական արքայատոհմի կառավարման շրջանում եղել է հայոց մայրաքաղաքը, անվանվում է «քաղաքակրթությունների օրրան», «հազար ու մի եկեղեցիների քաղաք» և այլն։
«Թայմթուրք»-ը հայտնել է նաև, որ Անի այցելությունների ծավալն աճել է հատկապես 2016 թվականի հուլիսից հետո՝ Անին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընգրկելուց հետո:
Հրապարակված տվյալների համաձայն այս տարվա ընթացքում Անիի քաղաք է այցելել շուրջ 70 հազար 603 այցելու՝ նախորդ տարվա համեմատ՝ մոտ 16 հազարով ավելի շատ զբոսաշրջիկ:
Նշենք նաև, որ լրատվամիջոցը նաև շեշետել է նախկինում Անիի հայկական պատկանելության մասին՝ նշելով, որ այն 961-1045 թվականների ընթացքում եղել է Բագրատունյաց հայոց թագավորության մայրաքաղաքը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







