Բազմադարյա պատմություն ունեցող մեր երկիրն ունի հարուստ խոհանոց, որը պահպանել է իր ավանդույթները և հասել մինչև մեզ։
Պատմական Հայաստանի արևմտյան նահանգները բացառություն չեն և բացի հարուստ պատմություն ունենալուց, հիանալի խոհարարական բաղադրատոմսեր են տվել աշխարհին։ Այդ բաղադրատոմսերը ոչ միայն համեղ են, այլև ունեն անչափ հետաքրքիր բաղադրություն։ Ձեզ ենք ներկայացնում Արևմտյան Հայաստանի Զեյթուն գավառում մեծ տարածում ունեցող Մեղրով պյորեկը։
Մեղրով պյորեկը զեյթունցիներին հատուկ քաղցրեղեն է՝ պատրաստված անարատ յուղով։ Զեյթունցիները մանրացնում էին ընկույզը, այն խառնում մեղրին, այնուհետև սաճի վրա թխում էին լավաշը և լցոնում միջուկով, այնուհետև ստացված փաթաթուկը տապակում էին առատ յուղի մեջ։ Համը հիշեցնում է փախլավայի։
Ահա ձեզ հետաքրքիր և հայկական ծագում ունեցող բաղադրատոմս։ Բարի ախորժակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







