Հայ մեծ գրող Սերո Խանզադյանի տուն-թանգարանը պաշտոնապես բացվել է 2008 թվականին, այն տանը, ուր ապրել է գրողը:
Խանզադյանի տուն-թանգարանի վարիչ Արմանուշ Բակունցն ասել է, որ դեռևս 2008 թվականին թանգարանը գտնվում էր շատ անմխիթար վիճակում: Նույն թվականին էլ իշխանությունները որոշել են, որ գրողի տունը պահպանեն և վերածեն թանգարանի. «Քաղաքային և մարզային իշխանությունների ջանքերի և գրողի գրչակից ընկերների, հարազատների շնորհիվ տունը կարգի բերվեց և համալրվեց ցուցանմուշներով, սա համարում եմ մեր մեծ հաղթանակը: 2015 թվականին գրողի 100-ամյակի կապակցությամբ տարածքային զարգացման հիմնանորգման ծրագրում ընդգրկվեց նաև մեր թանգարանը և մեկ տարի անց`բարեկարգվեց»:
Նշենք, որ թանգարանից բացի նկուղային հարկում գործում է նաև գրախանութ-սրճարանը, որը ևս իր ձևաչափով եզակի է և կարևոր մշակութային կենտրոն է:
Թանգարանի ֆոնդերն անընդմեջ համալրվում են նոր ցուցանմուշներով: Անձնական իրերի ցուցասրահը համալրվել է նոր ցուցանմուշներով, ներկայացված են գրողի անձնական իրերը, որոնք թանգարան են հասել Խանզադյանի ժառանգների միջոցով։ Դրանք ամբողջացնում են գրողի ապրած ժամանակաշրջանն ու կենցաղը, թանգարանի միջավայրը։
Բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկվում են թանգարանի գործունեությունն ընդլայնելու, ծրագրերում հասարակության լայն շերտերին ընդգրկելու համար:
Նշենք, որ մի շարք ցուցանմուշներ թանգարանին է տվել Խանզադյանի տղան:
Կայք՝ Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/%D5%8D%D5%A5%D6%80%D5%B8-%D4%BD%D5%A1%D5%B6%D5%A6%D5%A1%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6-Sero-Khanzadyan-house-museum-953245801686006/
Հասցե՝ Սյունիքի մարզ, Գորիս
Արզումանյան փող., 32 շենք
(Գորիսի տարածաշրջան)
Հեռ՝ +374-94-571926 (բջջ.)
Թանգարանն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, առավոտյան 9:00-ից մինչև 18:00:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







