Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+10°
  • Կապան+11°
  • Սևան+5°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:45

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին 80-ամյա հոբելյանի առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին 80-ամյա հոբելյանի առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված «Այստեղ Հայաստանն է» խորագիրը կրող հոբելյանական համերգին։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Համերգի շրջանակներում հնչել են Ռոբերտ Ամիրխանյանի բոլոր ստեղծագործությունները նոր երանգավորմամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով՝ շնորհավորելով կոմպոզիտորին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ հնչած բազմաթիվ երգեր ներկաներին տանում էին դեպի իրենց պատմությունների խորքերը։

«Ընդհանրապես մեր ազգային ինքնությունն այսօր թերևս ամենակարևոր հարցերից է, և ինքնություն ասելով՝ ես առաջին հերթին հասկանում եմ գրականություն, երաժշտություն, կերպարվեստ, մասնավորապես քաղաքաշինություն, և այսօր խոսքը նաև մեր ինքնության մասին էր»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշել է, որ իր համար մեծ պատիվ է իր շնորհավորանքը հղել մեծանուն կոմպոզիտորին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ և իր երախտագիտությունը հայտնել ՀՀ կառավարության անունից, ՀՀ քաղաքացիների անունից, հայ ժողովրդի անունից՝ այն ժառանգության համար, որ մենք այսօր կարող ենք ունենալ որպես մեզնից յուրաքանչյուրի սեփականություն, մեր ազգային, մեր ժողովրդական սեփականություն։

«Մենք այսօր այստեղ հավաքվել ենք Ձեզ պատվելու և մեր մեծարանքի ու երախտագիտության տուրքը մատուցելու Ձեր ստեղծած ժառանգության համար, որն այսօր ժառանգվեց նաև մեր փոքրիկներին՝ ի դեմս «Ծիածան» նվագախմբի, ի դեմս բազմաթիվ այլ մանկական նվագախմբերի, որ երգելու են, և, իհարկե, մեր Զինված ուժերի հիմնը, մեր հոգու հիմնը, մեր երազանքների հիմնը, որն այն մասին է, որ մենք ունենք հայրենիք, որի մասին երազել ենք, և մենք ունենալու ենք հայրենիք, որի մասին շարունակում ենք երազել»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը երաժշտարվեստի բնագավառում ներդրած ավանդի, հայ երգարվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։ Վարչապետը Ռոբերտ Ամիրխանյանին հանձնել է պետական պարգևը և ևս մեկ անգամ շնորհավորել 80-ամյա հոբելյանի առթիվ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+