Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:04

21-րդ դարի տարածված հիվանդություններ

Ալերգիա․
Այն իրենից ներկայացնում է որևէ նյութի նկատմամբ մարդու օրգանիզմի անկանոն ռեակցիան

Գիտնականները փաստում են, որ ալերգիան այսօր երկիր մոլորակի ամենատարածված հիվանդություններից մեկն է: Ըստ վիճակագրական տվյալների՝ մարդկանց մոտ 85% — ը տառապում է այս հիվանդության տարբեր դրսևորումներից։
Զարմանալի է, բայց գոյություն ունեն մարդիկ, ովքեր ալերգիա ունեն անգամ ջրից, որից բաղկացած է մարդու ֆիզիկական ողջ կենսագործունեությունը։ Հետազոտողների որոշ շրջանակ այն կարծիքին է, որ մի քանի տարի անց երկրագնդի յուրաքանչյուր բնակիչ կտառապի այս հիվանդությամբ։ Եվ այս ամենի պատճառը մեր առօրյաում քիմիական հավելումներով սնունդն ու այլ միջոցներն են։

Գիրություն․
Այն կարելի է համարել 21-րդ դարի իսկական աղետ։ Հետազոտողներ սահմանել են, եթե մարդու մարմնի ավելորդ քաշը գերազանցում է 20%-ը, ապա խոսքը գնում է «գիրություն» հիվանդության մասին։
Այսօր ճարպակալումը լուրջ խնդիր է դարձել զարգացած այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Մեծ Բրիտանիան, Կանադան, ԱՄՆ-ն, Բրազիլիան և Գերմանիան։

Իսկ հիվանդության հիմնական պատճառը սնունդի միջոցով ստացված և սպառված կալորիաների հարաբերակցությունն է։ Եթե օրական ստացված կալորիաների ծավալը գերազանցում է սպառված կալորիաների ծավալը, ապա ավելորդ հատվածը կուտակվում է ճարպի տեսքով։ Ընդ որում ճարպակալումն իր հերթին հանգեցնում է բազմաթիվ այլ հիվանդությունների՝ սրտի անբավարարություն, ստենոկարդիա, շաքարային դիաբետ, երիկամային անբավարարություն, անոթային անբավարարություն, կաթվածի հավանականությունը։

Ուռուցքաբանական հիվանդություններ․

Աշխարհում մահացելիության ցուցիչով քաղցկեղը զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Եվ այս վիճակագրությունը տարեցտարի ավելի է աճում։
Ցավալին այն է, որ մինչ այժմ այդպես էլ չեն պարզաբանվել այս հիվանդության առաջացման բուն պատճառները, բայց պարզից էլ պարզ է, որ հիմքում դրված են շրջակա միաջավայի, միկրոֆլորայի, էկոլոգիայի փոփոխությունները և ճառագայթման բարձր ցուցիչները։

Դեպրեսիա․

Բնականաբար այս հիվանդությունը նոր ծագում չունի, այն արմատներով գնում է մինչ անտիկ շրջան, երբ դեպրեսիան անվանում էին “Մելանխոլիա”։ Սակայն փաստ է, որ նման լայնածավալ տարածում դեպրեսիան երբևէ չի ունեցել։
Այս հիվանդությունը ազդեցություն է գործում անխտիր բոլոր մարդկանց վրա, անկախ տարիքից, սեռից, նյութական դիրքից և այլն: Թերևս այս հիվանդության տարածման պատճառները բավականին ակնհայտ են․ առկա հասարակարգը և կապիտալիստական արտադրական կարգը պահանջում են ավելի ու ավելի շատ աշխատել, անընդհատ վազել՝ ինչ-որ մի բան հասցնելու համար։
Դեպրեսիայով տառապող մարդիկ մշտապես հոգնածություն են զգում, տխրում, դադարում են ուրախանալ կյանքով, հաճախ խզում են շփումները ընկերների հետ, փորձում են թաքնվել ամբողջ աշխարհից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+