Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 24
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան+2°
  • 360.35 ▼ −0.18
  • 395.09 ▼ −0.09
  • 4.39 ▼ −0.01
  • 139.10 ▲ +0.06
Երեքշաբթի, Նոյեմբերի 24 00:31

Օտարի թելադրած Սահմանադրությունը չի ընդունվելու․ Սամվել Կարապետյան

Samvel Karapetyan Sahmanadrutyun
Samuel Karapetyan opposes new constitution

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը քննադատել է իշխանությունների ներկայացրած նոր Սահմանադրության նախագիծը՝ պնդելով, որ այն առաջ է մղվում արտաքին պարտադրանքով։ Նա փաստաթուղթն անվանել է «ալիևյան սահմանադրություն»։

«Անձամբ իմ և մեր թիմի անունից ևս մեկ անգամ հաստատում եմ՝ անկախ բոլոր բռնաճնշումներից, քաղաքական հետապնդումներից ու կալանավորումներից՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու»,- հայտարարել է Կարապետյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, ազգային ինքնությունն ու հավատքը, ինչպես նաև «Ուժեղ Հայաստանի» նվիրվածությունը ժողովրդավարական սկզբունքներին անսակարկելի են։ Կարապետյանը կարևորել է նաև հայերի՝ իրենց երկրում բարեկեցիկ կյանքի անօտարելի իրավունքը և հարևանների հետ խաղաղ ու արժանապատիվ հարաբերություններ կառուցելու վճռականությունը։

Նոյեմբերի 23-ին հրապարակվել է Հայաստանի նոր Սահմանադրության առաջին նախագիծը, որի նախաբանում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը։ Նույն օրն իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո Հայաստանը կստորագրի և կվավերացնի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը։ Նրա խոսքով՝ այդպիսով հնարավոր կլինի ապահովել «ինստիտուցիոնալ, տևական և անշրջելի խաղաղություն»։

Ընդդիմությունը բացասական էր գնահատել նախագիծը՝ վերահաստատելով, որ չի քվեարկի դրա օգտին։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դրական էր գնահատել Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղման բացակայությունը։

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է Ազգային ժողովի 105 մանդատից 64-ը։ ՀՀ Սահմանադրության 202-րդ հոդվածի համաձայն՝ նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի՝ 70 պատգամավորի աջակցությունը։ Այսպիսով՝ իշխող ուժին անհրաժեշտ է ևս 6 պատգամավորի ձայն։

Նոյեմբերի 20-ին «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունները մերժել էին Փաշինյանի առաջարկը՝ ապահովել նոր Սահմանադրության հանրաքվե նշանակելու համար անհրաժեշտ վեց ձայնը։ Վարչապետը խոստացել էր հանրաքվեում նոր Սահմանադրության մերժման դեպքում հրաժարական տալ, իսկ ընդունման դեպքում հաջորդ ընտրություններում այլևս չառաջադրվել որպես վարչապետի թեկնածու։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունըՆոյեմբերի 17
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+