Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+4°
  • Կապան+4°
  • Սևան+3°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 21:40

Ավտոբուսից իջեցրել են 13-ամյա աղջկաս և մենակ թողել անծանոթ կանգառում․ ահազանգ

avtobus
Автобус Ереван Армения

Facebook-ի օգտատեր Աննա Ստեփանյանն ահազանգել է, որ Երևանում տրանսպորտային վերահսկողության աշխատակիցն իր 13-ամյա դստերը իջեցրել է ավտոբուսից և մենակ թողել անծանոթ կանգառում։

Նա դիմել է Երևանի քաղաքապետարանին և քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ պահանջելով ուսումնասիրել դեպքի հանգամանքները և միջոցներ ձեռնարկել աշխատակցի նկատմամբ։

Ստեփանյանի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ երեխան տրանսպորտային քարտին գումար չի ունեցել, թեև ավտոբուս բարձրանալիս նրա ուղեվարձը վճարել էր հայրը։

Մոր պնդմամբ՝ աղջիկը վերահսկողին բացատրել է, որ ուղեվարձը վճարված է, սակայն վերջինս չի ընդունել բացատրությունը և երեխային իջեցրել է ավտոբուսից՝ քարտը լիցքավորելու համար։

Ստեփանյանը հայտնել է, որ վերահսկողը երեխայի հեռախոսով զանգահարել է իրեն և պահանջել ուղարկել աղջկա անձնագրի լուսանկարը՝ պատճառաբանելով, որ նա «անչափահասի տեսք չունի»։

«Իմ բորբոքված խոսքից հետո անջատել է հեռախոսը, դրանից հետո երեխայիս թողել անծանոթ կանգառում մենակ ու կորել գրողի ծոցը»,- գրել է Ստեփանյանը։

Նա հարց է ուղղել քաղաքային իշխանություններին՝ ինչ իրավական հիմքով է վերահսկողության աշխատակիցն անչափահասից անձնագիր պահանջել և նրան իջեցրել ավտոբուսից։

«Եթե իմ 13 տարեկան երեխային մի բան պատահեր անծանոթ վայրում, ո՞վ էր կրելու պատասխանատվությունը»,- գրել է նա։

Ստեփանյանը պահանջել է ուսումնասիրել ավտոբուսի տեսախցիկների տեսագրությունները, պարզել աշխատակցի ինքնությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկել։

Դեպքի վերաբերյալ քաղաքապետարանից պարզաբանում դեռ չեն ներկայացրել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+