Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+11°
  • Կապան+13°
  • Սևան+5°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18 12:06

Ֆրանսիան նոյեմբերի 7-ի ցույցերին կներգրավի 70 հազար իրավապահ

Ֆրանսիան նոյեմբերի 7-ի ցույցերին կներգրավի 70 հազար իրավապահ

Ֆրանսիայի իշխանությունները նոյեմբերի 7-ին նախատեսված բողոքի ակցիաների ընթացքում հասարակական կարգն ապահովելու համար ամբողջ երկրում կներգրավեն շուրջ 70 հազար ոստիկան և ժանդարմ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսին։

Նախարարի խոսքով՝ սոցիալական ցանցերում կրկին բռնության կոչեր են տարածվել, այդ թվում՝ իրավապահների և առևտրային օբյեկտների դեմ։

«Սպառնալիքի մակարդակը ճիշտ նույնն է, ինչ նախորդ շաբաթ օրերին։ Մենք կրկին սոցիալական ցանցերում բռնության կոչեր ենք արձանագրել, այդ թվում՝ իրավապահների և առևտրային օբյեկտների նկատմամբ»,- հայտարարել է Նունյեսը։

Նա հայտնել է, որ հասարակական կարգի պահպանման աշխատանքներում կներգրավվեն 110 շարժական ստորաբաժանումներ, ազգային ժանդարմերիայի 25 Centaure զրահամեքենաներ և ջրցան մեքենաներ։

Նունյեսի գնահատմամբ՝ նոյեմբերի 5-ին ամբողջ երկրում արհմիությունների կազմակերպած ցույցերը հիմնականում խաղաղ են անցել՝ չնայած առանձին արմատական խմբերի գործողություններին։ Սակայն նոյեմբերի 7-ի ակցիաների մեծ մասը կազմակերպում են ոչ թե արհմիությունները, այլ ուրիշ խմբեր, հետևաբար, նախարարի խոսքով, իրավիճակը կտարբերվի։

Ֆրանսիայում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի վերջին, երբ դպրոցականները սկսել էին արգելափակել ուսումնական հաստատությունները՝ դժգոհելով շենքերի վատ վիճակից, ծանրաբեռնված դասացուցակից և որոշ առարկաների ուսուցիչների պակասից։

Հոկտեմբերին ցույցերին միացել են նաև արհմիությունները՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը և հրաժարվել լրացուցիչ խնայողության միջոցառումներից։

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն նոյեմբերի 9-ին նախատեսում է հանդիպել արհմիությունների ներկայացուցիչների և խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները քննարկելու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  2. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  3. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  4. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  5. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+