Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում երրորդ շարժասանդուղքի տեղադրման աշխատանքների պատճառով երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, հայտնել է մետրոպոլիտենը։
Նոյեմբերի 5-ի առավոտյան կայարանում ուղևորների հերթեր են գոյացել։ Սոցիալական ցանցերում հերթերի վերաբերյալ տեսանյութ է հրապարակվել։
Մետրոպոլիտենից պարզաբանել են, որ երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու մասին նախապես իրազեկել էին ուղևորներին։ Որոշման նպատակն է հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտել երրորդ շարժասանդուղքի տեղադրումը։
Մետրոպոլիտենը ներողություն է խնդրել ուղևորներից պատճառված անհարմարությունների համար՝ ընդգծելով, որ տեխնիկական վերազինման աշխատանքներն ուղղված են ուղևորափոխադրումների անվտանգության և հարմարավետության բարձրացմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







