Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +12°
  • Երևան+12°
  • Գյումրի+8°
  • Վանաձոր+10°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 17:08

Օհանավանի մոտ 9 մարդու կյանք խլած ավտովթարի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Օհանավանի մոտ 9 մարդու կյանք խլած ավտովթարի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Արագածոտնի մարզի Օհանավան բնակավայրի մոտ նոյեմբերի 3-ին տեղի ունեցած ավտովթարի առթիվ, որի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ վիրավորվել, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Նրա տվյալներով՝ վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների խախտման հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ Կատարվում է նախաքննություն։

Ըստ Քրեական օրենսգրքի՝ նշված հոդվածով նախատեսվում է ազատազրկում մինչև 8 տարի ժամկետով։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ճեպազրույցում հայտնել է, որ Օհանավանի մոտ 9 մարդու կյանք խլած ավտովթարի պատճառների վերաբերյալ նախնական վարկածներից մեկը կապված է մեքենայի արգելակման համակարգի հնարավոր խնդրի հետ։

«Պարեկային ծառայողների կողմից շատ նախնական գնահատական կա, որ արգելակման հետ կապված խնդիր է եղել մեքենայի»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ ճանապարհին արգելակման մասին վկայող հետքեր չկան։ Սարգսյանն ընդգծել է, որ սա ընդամենը նախնական գնահատական է, իսկ վթարի իրական պատճառները պետք է պարզվեն քրեական վարույթի շրջանակներում։

Սարգսյանը նաև հայտնել է, որ ՆԳՆ-ն նախատեսում է խստացնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար կիրառվող միջոցները, քանի որ գործող տուգանքներն ու տուգանային միավորների համակարգը հաճախ բավարար զսպող ազդեցություն չեն ունենում։ Նախարարի խոսքով՝ նախատեսվում է նաև վարորդական իրավունքի քննությանը մասնակցելուց առաջ պարտադիր դարձնել ուսուցումը։ «Ես ցավով եմ արձանագրում՝ անվտանգային վարման մշակույթ Հայաստանի Հանրապետությունում չունենք»,- հայտարարել է նա։

Նոյեմբերի 3-ի երեկոյան Ապարան–Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավանի մոտ, բախվել է չորս ավտոմեքենա։ ՆԳՆ փրկարար ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ վթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ վիրավորվել։ Վիրավորներին տեղափոխել են բժշկական կենտրոն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Անձնագիր՝ 24 ժամում․ որքան արժե արագացված ծառայությունըՆոյեմբերի 15
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+