Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 16:11

ԵՄ նախկին բարձրաստիճան դիվանագետ Մոգերինին ազատ է արձակվել

ԵՄ նախկին բարձրաստիճան դիվանագետ Մոգերինին ազատ է արձակվել

Եվրոպայի քոլեջի ռեկտոր և Եվրամիության արտաքին գործերի նախկին գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ազատ է արձակվել մեկօրյա ձերբակալությունից հետո, հայտնում է Meduza-ն:

Մոգերինին ձերբակալվել էր դեկտեմբերի 2-ին՝ 2021-2022 թվականներին ԵՄ միջոցների ապօրինի օգտագործման հետ կապված խարդախության գործի հետաքննության շրջանակներում: Նրան ազատ են արձակել գիշերվա ժամը 1-ի սահմաններում։ Նրա հետ միասին ազատ են արձակվել նաև այս գործով մյուս երկու ձերբակալվածները՝ Եվրոպական արտաքին կապերի ծառայության նախկին գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն և Եվրոպայի քոլեջի ղեկավարներից Չեզարե Զեգրետին:

Դատախազների խոսքով՝ Մոգերինիին և մյուս երկուսին պաշտոնապես տեղեկացրել են իրենց դեմ առաջադրված մեղադրանքների մասին և ազատ արձակել, քանի որ նրանց կողմից փախուստի վտանգ չկա, գրում է La Repubblica-ն:

Մոգերինին 2014-2019 թվականներին Ժան-Կլոդ Յունկերի հանձնաժողովում զբաղեցրել էր Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչի պաշտոնը: Մինչ այդ նա հանդիսացել էր Իտալիայի արտաքին գործերի նախարար Մատեո Ռենցիի կառավարությունում (2014-ի փետրվարից հոկտեմբեր) և Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր (2008-2014թթ.):

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+