Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի բարձրաստիճան հրամանատարը հրաման է տվել ռազմական հարվածների երկրորդ փուլը հասցնել թմրանյութ տեղափոխող ենթադրյալ վենեսուելական նավին, հաղորդում է BBC-ն:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հաստատել է, որ Պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը թույլատրել է հարվածներ հասցնել, բայց հրաման չի տվել «սպանել բոլորին»:
Ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական օրենսդիրները մտահոգություն են հայտնել այս հարցի վերաբերյալ և խոստացել են ստուգում անցկացնել Կոնգրեսում:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել էր ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) երկրներին՝ խնդրելով օգնել իր երկրին դիմակայել ԱՄՆ-ի և նախագահ Դոնալդ Թրամփի կողմից «աճող և անօրինական սպառնալիքներին»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







