Ղրիմում կանխվել է ռուս զինվորականի սպանություն, որը «պատրաստում էր Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր վարչությունը», ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ հայտնել են ՌԴ ԱԴԾ-ից:
Ուկրաինայի հավաքագրված քաղաքացին պետք է պայթեցներ Ռուսաստանի ԶՈւ ավագ սպային ավտոմեքենայում, ասված է հաղորդագրության մեջ: Կատարողին չեզոքացրել են մեքենայի տակ ռումբ դնելիս։ ԱԴԾ-ից հայտնել են, որ նրանից առգրավել են կապի միջոց և արևմտյան նմուշի պայթուցիկ սարքի բաղադրիչներ:






































