Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջուկային զենքի փորձարկումները վերսկսելու վերաբերյալ մեկնաբանությունները դիտարկում է որպես քաղաքական այլ առաջնորդների հայտարարություններին արձագանք՝ ընդգծելով բարձր մակարդակի դիվանագիտության անհրաժեշտությունը, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
«Եվ այդ ժամանակ կտեսնենք, թե կոնկրետ ինչ գործողություններ կհետևեն այս խոսքերին։ Նախագահական դիվանագիտություն է անհրաժեշտ։ Թրամփը և (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր - խմբ․) Պուտինը Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են միջուկային բանակցությունների հնարավոր վերսկսման հարցը։ Միջազգային լիցքաթափումը միշտ դիվանագիտության արդյունք է. որքան շատ բարձր մակարդակի դիվանագիտություն, այնքան քիչ նոր զենք է մշակվում»,- ասել է նա։
Հոկտեմբերի 30-ին Թրամփը հայտարարել էր, որ Պենտագոնին հանձնարարել է սկսել միջուկային զենքի փորձարկումներ։






































