ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պենտագոնին հանձնարարել է սկսել միջուկային զենքի փորձարկումները։
Ըստ նրա՝ այս քայլին ստիպված է գնալ, քանի որ մյուս երկրները ևս իրականացնում են փորձարկման ծրագրեր:
«Այս գործընթացը կսկսվի անմիջապես»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում։
ԱՄՆ-ն միջուկային զենքի վերջին փորձարկումն իրականացրել էր 1992 թվականին։






































