Airbus A320 դասի մոտ 6000 ինքնաթիռի արգելվել է թռիչքներ իրականացնել համակարգերի վերածրագրավորման պատճառով, ինչը շատ ավիաընկերությունների ստիպել է վերափոխել կամ չեղարկել չվերթերը, գրում է «Ինտերֆաքսը»։
Մասնավորապես, խնդիրը հատկապես ազդել է British Airways, Air Lyngus, Lufthansa, American Airlines, Delta և Wizz Air ավիաընկերությունների վրա։
Ինքնաթիռի համակարգերի վերածրագրավորման անհրաժեշտություն է առաջացել, երբ ծրագրային ապահովման թարմացման սխալի պատճառով մեկ ամիս առաջ լուրջ խնդիրներ են ի հայտ եկել։ Airbus-ի մասնագետների վերլուծությունը ցույց է տվել, որ «կարևոր տվյալները կարող են ազդած լինել արևային ճառագայթման աճի պատճառով»։
Airbus-ի ներկայացուցիչների խոսքով՝ ներկայումս անհրաժեշտ է վերականգնել ներկառուցված համակարգերը նախորդ տարբերակին, ինչը կարող է տևել երկու-երեք ժամ, բայց որոշ ինքնաթիռների վրա ծրագրային ապահովումը պետք է ամբողջությամբ վերատեղադրվի։





































