Իտալիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որով «կնասպանություն» (ֆեմիցիդ) հասկացությունը ներառում է երկրի քրեական օրենսգրքում, հայտնում է CNN-ը:
Քվեարկությունը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը:
Վարչապետ Ջորջիա Մելոնիի պահպանողական կառավարության աջակցած այս օրենքն ընդունվել է Իտալիայում տեղի ունեցած կանանց սպանությունների և նրանց դեմ այլ բռնությունների աճին արձագանքելու համար։ Այն ընդգրկում է նաև ավելի խիստ միջոցներ գենդերային հիմքով հանցագործությունների՝ հետապնդման և վրեժով պոռնոգրաֆիայի դեմ։
Մեծ արձագանք ստացած մի շարք դեպքեր, ինչպես օրինակ՝ 2023-ին համալսարանի ուսանողուհի Ջուլիա Չեկետինի սպանությունը, հասարակական բողոք և բանավեճ են հարուցել։
Իտալիայի վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024-ին արձանագրվել է 106 կնասպանություն, որոնցից 62-ը կատարվել է զուգընկերների կամ նախկին զուգընկերների կողմից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







