Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:27

ԱՄՆ առաջարկները սկզբունքորեն կարող են հիմք հանդիսանալ վերջնական խաղաղ կարգավորման համար. Պուտին

ԱՄՆ առաջարկները սկզբունքորեն կարող են հիմք հանդիսանալ վերջնական խաղաղ կարգավորման համար. Պուտին

Ուկրաինայի խաղաղության ամերիկյան առաջարկներն այն տեսքով, ինչ ներկայացվել են ռուսական կողմին, համապատասխանում են նրան, ինչ քննարկվել է Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ընթացքում, և սկզբունքորեն կարող են հիմք հանդիսանալ վերջնական խաղաղ կարգավորման համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանի հետ զրույցում:

Ռուսական կողմը հաստատել է իր շահագրգռվածությունն ուկրաինական ճգնաժամը քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորելու հարցում: Կարծիքներ են փոխանակվել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ:

Էրդողանը մտադրություն է հայտնել ամեն կերպ աջակցել բանակցային գործընթացին և հայտարարել է Ստամբուլը որպես բանակցությունների հարթակ ապագայում պահպանելու պատրաստակամության մասին: Երկրների ղեկավարները պայմանավորվել են ակտիվացնել ռուս-թուրքական շփումներն Ուկրաինայի շուրջ տարբեր մակարդակներում:

ԶԼՄ-ները նոյեմբերի 21-ին ներկայացրել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 28 կետից բաղկացած ծրագրի մանրամասները, որը նախատեսում է Ռուսաստանի կողմից ուկրաինական որոշակի տարածքների ճանաչում, ուկրաինական բանակի նկատմամբ սահմանափակումներ, մի քանի գոտու ապառազմականացում և Կիևի կողմից օտարերկրյա զորքերի տեղակայումից հրաժարում:

Կիևն զգուշորեն էր արձագանքել Թրամփի հայտարարություններին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պահն անվանել էր երկրի պատմության «ամենադժվարներից մեկը» և զգուշացրել, որ Կիևը կանգնած է «արժանապատվության կորստի» և «հիմնական գործընկերոջը կորցնելու ռիսկի» միջև ընտրության առաջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+