ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կաջակցի սենատորների խմբի նախաձեռնությանը, որը կոշտ պատժամիջոցներ է նախատեսում ցանկացած պետության դեմ, որոնք «բիզնես են վարում Ռուսաստանի հետ», հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա նաև հնարավոր է համարել, որ ցուցակում կարող են ներառել Իրանը. Թրամփի խոսքով՝ հենց ինքն է առաջարկել այնտեղ ավելացնել Թեհրանին: Սենատորներ Գրեմի և Բլումենտալի օրինագիծը ենթադրում է երկրորդային պատժամիջոցներ և նույնիսկ 500% ներմուծման մաքսատուրքեր այն երկրների ապրանքների համար, որոնք Ռուսաստանից նավթ, գազ, ուրան և այլ հումք են գնում:
Ընդ որում՝ սենատոր Ռենդ Փոլն զգուշացնում է, որ ամենից շատ դրանից կարող է տուժել հենց ԱՄՆ-ն՝ և՛ տնտեսապես, և՛ ռազմավարական առումով։
Հայաստանը մնում է Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկը, իսկ երկրորդային պատժամիջոցները կարող են հարվածել ներմուծմանը, մատակարարման շղթաներին և ֆինանսական գործառնություններին։




































