ԱՄՆ Սենատն ընդունել է կարևոր ֆինանսավորման օրինագիծ, որը կարող է ընդամենը մի քանի օրվա ընթացքում դադարեցնել երկրի պատմության ամենաերկար կառավարական փակումը՝ շաթդաունը, հաղորդում է BBC-ն:
Օրինագիծն ընդունվել է նոյեմբերի 10-ի ուշ երեկոյան՝ 60 կողմ և 40 դեմ հարաբերակցությամբ։ Սա ապահովում է կառավարության ֆինանսավորումը մինչև հունվարի վերջ։
Այժմ օրինագիծը պետք է ընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից, այնուհետև նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա ստորագրել, որպեսզի ուժի մեջ մտնի։ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է դա անել։
Գործարքը կայացել է հանգստյան օրերին, երբ մի քանի դեմոկրատներ միացել են հանրապետականներին և ձեռք բերել պայմանավորվածություն՝ դաշնային ծառայողներին աշխատանքի վերադարձնելու և հիմնական ծառայությունները վերականգնելու նպատակով։





































