ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի մասնակցի G20-ի գագաթնաժողովին, որը նախատեսվում է անցկացնել Հարավաֆրիկյան Հանրապետությունում, գրում է BBC-ն:
Թրամփը որպես պատճառ է նշել մի քանի անգամ հերքված պնդումները, թե ՀԱՀ-ում սպիտակամորթ մարդկանց ենթարկում են հալածանքի։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «լիակատար ամոթ» է այն, որ այս երկիրն է հյուրընկալում գագաթնաժողովը:
Թրամփը նախ հայտարարել էր, որ ՀԱՀ-ն ընդհանրապես չպետք է ընդգրկված լիներ G20-ում։ Հետո ասել էր, որ իր փոխարեն գագաթնաժողովին պետք է մասնակցի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, սակայն Սպիտակ տունը հայտարարել է, որ ամերիկացի ոչ մի պաշտոնյա չի մեկնի գագաթնաժողովին։
ՀԱՀ արտգործնախարարությունը Սպիտակ տան որոշմանն ափսոսանքով է արձագանքել:





































