ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ղազախստանը միացել է Աբրահամի համաձայնագրերին՝ կարգավորելով Իսրայելի հետ հարաբերությունները, հայտնում է CNN-ը:
Ղազախստանը երկրորդ երկիրն է, որ միանում է համաձայնագրերին Թրամփի պաշտոնավարման օրոք: Նա հայտնել է, որ պաշտոնական ստորագրման արարողությունը կկայանա առաջիկայում։
«Սա կարևոր քայլ է դեպի առաջ, որով կամուրջներ են կառուցվում ամբողջ աշխարհում»,- հավելել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ավելի շատ երկրներ են պատրաստվում միանալ այս համաձայնագրերին: Ղազախստանի կառավարությունը հայտարարել է, որ անդամակցության հարցը գտնվում է բանակցությունների վերջին փուլում:
Աբրահամի համաձայնագրերով կարգավորվում են հարաբերություններն Իսրայելի և արաբական երեք երկրի՝ Բահրեյնի, ԱՄԷ-ի և Մարոկկոյի միջև։ Համաձայնագրերը ստորագրվել են 2020 թվականին՝ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում:






































