Հռոմի պապ Լևոնը կոչ է արել «խորությամբ մտորել» այն մասին, թե ինչպես են վերաբերվում միգրանտներին Միացյալ Նահանգներում, որտեղ, նրա խոսքով, շատ մարդիկ խորապես տուժել են զանգվածային արտաքսման հակասական քաղաքականությունից, հայտնել է BBC-ն:
Ելույթ ունենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հասցեին մինչ օրս ամենակոշտ քննադատությամբ՝ պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում ծնված Հռոմի պապը նաև նախազգուշացրել է, որ վենեսուելական նավերի ռմբակոծությունները, որոնք կասկածվում են թմրանյութերի տեղափոխման մեջ, կարող են հանգեցնել տարածաշրջանում լարվածության աճի։
Խոսելով իր պապական նստավայրի առջև՝ Հռոմի պապն ասել է, որ կան մարդիկ, ովքեր ապրում են ԱՄՆ-ում «երկար տարիներ՝ երբեք խնդիրներ չառաջացնելով, և որոնց վրա խորապես ազդել է» Թրամփի կոշտ միգրացիոն քաղաքականությունը:
Մայիսին ընտրվելուց հետո Պապն զգուշորեն էր խոսում աշխարհաքաղաքականության մասին: Հոկտեմբերին նա կիրառել էր «անմարդկային» բառը՝ կապված Թրամփի կողմից իրականացվող բռնաճնշումների հետ:





































