84 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին, հայտնում է CNN-ը:
Քաղաքական գործիչը 2001-2009 թվականներին զբաղեցրել էր ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմում և համարվում էր իր ժամանակի Հանրապետական կուսակցության ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկը: Նա մահացել էր թոքաբորբից և սրտի անբավարարությունից։
Չեյնին 2000-ականների սկզբի ամերիկյան արտաքին քաղաքականության առանցքային դեմքն էր, ակտիվորեն աջակցում էր Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ ռազմական արշավներին և շարունակում էր մնալ ազդեցիկ ձայն ազգային անվտանգության հարցերում:
2007թ. Չեյնին վերահաստատել էր ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ավելի վաղ՝ դեռևս Կոնգրեսում աշխատելու տարիներին, Չեյնին երկու անգամ դեմ էր քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին, ինչն ԱՄՆ-ում հայկական սփյուռքի ոչ միանշանակ արձագանքն էր առաջացրել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







