Նեպալում Պանբարի գագաթը բարձրանալիս իտալացի երկու լեռնագնաց է զոհվել, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Իտալիայի ԱԳՆ-ն:
«Հոկտեմբերի 31-ից չէր հաջողվում կապ հաստատել իտալացի լեռնագնացներ Ալեսանդրո Կապուտոյի և Ստեֆանո Ֆարոնատոյի հետ, որոնք Նեպալում բարձրանում էին Պանբարի գագաթը։ Այսօր առավոտյան տեղի իշխանությունները հաստատել են նրանց մահը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իտալացիները 5000 մետր բարձրության վրա հայտնվել են առատ ձյան մեջ։ Գագաթի բարձրությունը 6887 մետր է:
Իտալիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ Ֆարոնատոյի և Կապուտոյի հետ անհետացել են այլ իտալացիներ, նրանց որոնումները շարունակվում են:





































