Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերը սահմանափակելու համար ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրք տնտեսական մեկնաբան Մուստաֆա Ռեջեփ Էրչինը:
Նա հավելել է, որ Անկարան, սակայն, չի կարող կատարել ԱՄՆ-ի պահանջները, քանի որ այդ քայլը կվնասի գյուղատնտեսությանը և զբոսաշրջությանը։
Սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն էր հայտնել, որ Թուրքիան կդադարեցնի ռուսական նավթի գնումները: Թրամփի բանակցությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ կայացել էին սեպտեմբերի 25-ին՝ Վաշինգտոնում: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի պահանջով ռուսական էներգառեսուրսների ներմուծումը դադարեցնելու հնարավորությունը, ընդգծել էր, որ ՌԴ-ն հարգում է Թուրքիայի դիրքորոշումը և չի կասկածում, որ Անկարան կգործի սեփական ժողովրդի շահերից ելնելով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







