Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հաջորդ աշնանը կհասնեն Էստոնիա՝ Բալթյան երկրների օդային տարածքը պաշտպանելու նպատակով, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Էստոնիայի արտաքին գործերի նախարարությանը։
«Թուրքիան ակտիվորեն մասնակցում է ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանությանը, այդ թվում՝ Էմարի ավիաբազայում Բալթյան օդային ոստիկանության առաքելությանը, որտեղ ակնկալում ենք, թուրքական ինքնաթիռները կլինեն հաջորդ աշնանը»,- ասել է Արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնան Անկարայում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի և Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օկտայի հետ հանդիպումից հետո։
Ցախնան հայտարարել է, որ Էստոնիան շարունակում է հավատարիմ մնալ ԵՄ ընդլայնման քաղաքականությանը և վերահաստատել է աջակցությունը ԵՄ-ի ու Թուրքիայի միջև կառուցողական երկխոսության զարգացմանը, այդ թվում՝ մաքսային միության արդիականացմանը։



































