ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կինը՝ Մելանյա Թրամփը, ներկա են գտնվել Սպիտակ տանը Հելոուինի տոնակատարությանը, գրում է ԻԶԻ-ն՝ հղում անելով Սպիտակ տանը։
Նշվում է, որ ամերիկացի առաջնորդը և առաջին տիկինն անձամբ նվերներ են բաժանել։ Տարբեր կերպարների նման հագնված հարյուրավոր երեխաների շարքում առանձնացել է մեկ զույգ՝ տղա և աղջիկ, որոնք հագնվել էին նախագահի և առաջին տիկնոջ նման։
Հոկտեմբերի 8-ին հաղորդվել էր, որ այս տարի Հելոուինի տոնակատարությունների համար ամերիկացիների ծախսերը կհասնեն ռեկորդային՝ 13,1 միլիարդ դոլարի։ Այս ցուցանիշը գերազանցում է 2023 և 2024 թվականներին գրանցված մակարդակները, երբ ամերիկացիները ծախսել էին համապատասխանաբար 12,2 և 11,6 միլիարդ դոլար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







