«Մելիսա» փոթորիկը շարունակում է սաստիկ ավերածություններ առաջացնել Կարիբյան ավազանում, մասնավորապես՝ Հաիթիում, Ճամայկայում, Կուբայում և Դոմինիկյան Հանրապետությունում, ինչի հետևանքով կա 49 զոհ, հայտնել է Associated Press-ը։
Ըստ գործակալության՝ Հաիթիում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, ևս 10-ը համարվում է անհետ կորած։ Տուժածների մեծ մասը՝ 20 մարդ, Պետի-Գոավ քաղաքում է։
Դոմինիկյան Հանրապետությունում զոհվել է 1 մարդ, ևս մեկն անհետ կորել է։ Ճամայկայում արձանագրվել է 8 զոհ։
Հոկտեմբերի 29-ին Կուբայի իշխանությունները փոթորկի պատճառով ավելի քան 500 հազար բնակչի տարհանման հրաման էին տվել։





































