Չեռնոգորիայում բողոքի ցույցերից հետո Թուրքիայի և Ադրբեջանի տասնյակ քաղաքացիներ են ձերբակալվել, հայտնում է Reuters-ը։
Բողոքի ցույցերն սկսվել էին Պոդգորիցայում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ տեղացի բնակիչն օտարերկրյա քաղաքացիների խմբի հետ բախումից հետո դանակահարվել էր:
Դեպքից հետո քաղաքում հակաթուրքական բողոքի ցույցեր էին սկսվել: Տեղի բնակիչների խմբերը դուրս էին եկել փողոցներ, ջարդուփշուր արել թուրքական համարանիշներով մեքենաներ և հարձակվել քաղաքում գտնվող օտարերկրացիների վրա: Հետագայում ոստիկանությունը ձերբակալել էր Չեռնոգորիայում անօրինական գտնվելու մեջ կասկածվող Թուրքիայի և Ադրբեջանի 45 քաղաքացու:
Չեռնոգորիայի վարչապետ Միլոիկո Սպաիչը հայտարարել է, որ կառավարությունը որոշել է ժամանակավորապես կասեցնել Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքը:






































