Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Կրեմլի ներկայացուցիչը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բուժում է ստանում:
ՏԱՍՍ գործակալությանը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ վարակվել է կորոնավիրուսով՝ նշելով, որ բուժվում է։
Պեսկովը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ մեկ ամսից ավելի չի շփվել պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ:
Պեսկովը իշխանության առաջին ներկայացուցիչը չէ, որ վարակվել է կորոնավիրուսով: Այսպես, ապրիլի 30-ին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը զեկուցել է նախագահին, որ թեստ է հանձնել, որը դրական է եղել: Կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Անդրեյ Բելոուսովը:
Մայիսի 1-ին հայտնի դարձավ, որ հոսպիտալացվել է շինարարության նախարար Վլադիմիր Յակուշևը, իսկ մայիսի 6-ին էլ պարզվեց, որ վիրուս է հայտնաբերվել մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի մոտ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







