Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Կիևին հեռահար «Տոմահավկ» հրթիռներ մատակարարելու անմիջական ծրագրեր չունի, փոխանել է Axios-ը։
Կայի տվյալներով՝ Զելենսկին հույս ուներ Վաշինգտոնից մատակարարումների խոստում ստանալ, սակայն Թրամփը «հակասական տրամադրության մեջ» էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկարատև զրույցից հետո։
Axios-ի աղբյուրը նշել է, որ հանդիպումը «բարդ էր», իսկ մեկ այլ աղբյուր ավելացրել է՝ «վատ»: Ոչ ոք չի գոռգոռացել, բայց Թրամփը «կոշտ էր» և «որոշ կոշտ հայտարարություններ է արել»։
«Երկուսուկես ժամ տևած հանդիպումն ավարտվել է: Կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ շաբաթ»,- ասել է Թրամփը՝ ակնարկելով Բուդապեշտում ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունները։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ի վիճակի է «24 ժամվա ընթացքում ավարտել հակամարտությունը» և պաշտպանել է դիվանագիտական կարգավորումը՝ ներառյալ հրադադարը և սառեցված ճակատային գիծը: Կիևը, իր հերթին, պնդում է ռուսական զորքերի դուրսբերման և բոլոր գրավյալ տարածքները վերադարձնելու մասին:




































