Ինդոնեզիայում Լևոտոբի Լակի Լակի հրաբուխը կրկին ժայթքել է, ինչի արդյունքում մոխրի սյուն է գրանցվել 4000 մետր բարձրության վրա, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ ինդոնեզական Metro TV հեռուստաալիքին հղում անելով։
Նշվում է, որ Լևոտոբի Լակի Լակի դիտակետի աշխատակից Էմանուել Ռոֆինուս Բերեն հայտնել է, որ ժայթքումը տեղի է ունեցել վաղ առավոտյան։ Հաջորդել է մեկ այլ փոքր ժայթքում, որի արդյունքում մոխրի սյունը հասել է 1500 մետրի։
Ներկայումս Լևոտոբի Լակի Լակի հրաբուխը մնում է IV մակարդակի կամ նախազգուշացման վրա։ Բնակիչներին խորհուրդ է տրվում զերծ մնալ ժայթքման կենտրոնից 6-7 կիլոմետր հարավ-արևմուտք, հյուսիս և հյուսիս-արևելք շառավղով գործունեությունից։





































