ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է նպաստել Ուկրաինայի հակամարտության լուծմանը, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Էրդողանը կարող է, Ռուսաստանը հարգում է նրան։ Ես ոչինչ չեմ կարող ասել Ուկրաինայի մասին, բայց (ՌԴ նախագահ Վլադիմիր-խմբ․) Պուտինը հարգում է նրան, և Թուրքիայի նախագահն իմ ընկերն է»,- լրագրողներին ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիայի առաջնորդը կարո՞ղ է օգտակար լինել։
Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտնել է նաև, որ նախատեսում է հոկտեմբերի 17-ին Սպիտակ տանը հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Ավելի վաղ Էրդողանը և Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ քննարկել էին Ուկրաինայի հարցով հնարավոր համատեղ քայլերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







