Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (IKI) Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի տվյալներով՝ Արեգակի վրա սկսել են աճել արեգակնային ակտիվ շրջանները, և բռնկումները կվերսկսվեն, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գիտնականները բացատրել են, որ արեգակնային բծերն իրենք իրենցով անվնաս են, բայց եթե դրանք հայտնվում են ոչնչից, ապա դա միայն խորքից դեպի մակերես մեծ էներգիայի պաշարներ ունեցող ուժեղ մագնիսական դաշտերի արտանետման հետևանք է։






































