Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալներով, կազմում է 4,256,076 մարդ, ապաքինվածների թիվը՝ 1,527,568, մահվան ելքերի թիվը 287,336: Այս մասին տեղեկացնում է worldometers.info կայքը։
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի 1,385,834 դեպք։ Մահացել է 81,795 մարդ, ապաքինվել է 262,225 մարդ։
Երկրորդ տեղում Իսպանիան է՝ 268,143 կորոնավիրուսի հաստատված դեպքով, մահվան ելքերի թիվը՝ 26,744, ապաքինվածների թիվը՝ 177,846։
Այնուհետ հաջորդում է Մեծ Բրիտանիան. այդ երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 223,060 դեպք, մահերի թիվը՝ 32,065:
Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 221,344 դեպք, մահացել է 2,009, ապաքինվել՝ 39,801 մարդ:
Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 219,814 դեպք, մահացել է 30,739, ապաքինվել է 106,587 հիվանդ:
Ֆրանսիայում հաստատվել է կորոնավիրուսի 177,423 դեպք, մահվան ելքերի թիվը՝ 26,643, ապաքինվածների թիվը՝ 56,724:
Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 172,576 դեպք, մահացել է 7,661 մարդ, ապաքինվել է 145,617 հիվանդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







