ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է ուկրաինացի երեխաների վերաբերյալ իր նամակին, հայտնում է Associated Press-ը։
Մելանյա Թրամփը հավելել է, որ ինքը և Պուտինը «համաձայնել են համագործակցել Ուկրաինայի հակամարտության մեջ ներգրավված բոլոր մարդկանց օգտին»։
ԱՄՆ առաջին տիկինը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններից հետո ութ ուկրաինացի երեխա վերամիավորվել է ընտանիքների հետ։ Մելանյա Թրամփը նշել է, որ Ռուսաստանը «ցուցաբերում է պատրաստակամություն՝ տրամադրել օբյեկտիվ և մանրամասն տեղեկատվություն» այս հարցի վերաբերյալ։






































