Տաջիկստանում կայացած գագաթնաժողովից հետո ԱՊՀ երկրների ղեկավարներն ստորագրել են 19 փաստաթուղթ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Դրանց թվում են «ԱՊՀ Պլյուս» ձևաչափը սահմանելու և ՇՀԿ-ին ԱՊՀ-ի շրջանակներում դիտորդի կարգավիճակ տրամադրելու մասին որոշումները։ Պետությունների ղեկավարները նաև ստորագրել են համաձայնագիր՝ ԱՊՀ անդամ պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկվող մատակարարումների կազմակերպման և իրականացման կարգի մասին, ինչպես նաև որոշում՝ «Տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ապահովման գործում համագործակցության մասին հռչակագրի մասին»։
Այսօր ավելի վաղ Դուշանբեում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել էին խաղաղության շուրջ գործընթացը։





































