Էկվադորի նախագահ Դանիել Նոբոայի ավտոշարասյունը Կանյար կանտոնում զինված հարձակման է ենթարկվել, հայտնել է Radio Atalaya ռադիոալիքը:
Տուժածների մասին տեղեկություն չկա։ Նշվում է, որ կրակոցներն արձակվել են այն մեքենաների ուղղությամբ, որոնցում գտնվել են պետության ղեկավարը և կառավարության այլ ներկայացուցիչներ։
Նախագահի վարչակազմի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Նոբոան ուղևորվում էր Կանյար՝ հայտարարելու 4,5 մլն դոլար արժողությամբ կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման և կոյուղու համակարգերը շահագործման հանձնելու մասին:





































