Ֆիլիպիններում «Բուալոյի» տրոպիկական փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, կա 14 անհետ կորած, հայտնել է VnExpress International-ը։
Փոթորիկը հարվածել է Ֆիլիպինների կենտրոնական փոքր կղզիներին, ծառեր ու էլեկտրասյուներ է տապալել, տանիքներ պոկել։
Նշվում է, որ փոթորկի հետևանքով ջրհեղեղներ են առաջացել, ինչի պատճառով տեղի իշխանությունները 400 հազար մարդու են տարհանել։ Ըստ աղբյուրի՝ փոթորիկը շարժվում է Վիետնամի ուղղությամբ։





































