Ռուսաստանը երբեք չի ունեցել և չունի ՆԱՏՕ-ի կամ Եվրոպական միության վրա հարձակվելու մտադրություն։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում ունեցած ելույթում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք բազմիցս առաջարկել ենք ՆԱՏՕ-ի մայրաքաղաքներին հարգել իրենց պարտավորությունները և համաձայնության գալ իրավաբանորեն պարտադիր անվտանգության երաշխիքների շուրջ։ Մեր առաջարկներն անտեսվել են և մինչ օրս էլ անտեսվում են։ Ավելին՝ հաճախ ենք լսում սպառնալիքներ ուժի կիրառման վերաբերյալ՝ իբր Ռուսաստանը ծրագրում է հարձակվել ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության երկրների վրա։ Նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հերքել է։ Ռուսաստանը նման մտադրություններ չի ունեցել և չունի»,- ասել է Լավրովը։
Միևնույն ժամանակ՝ նախարարը շեշտել է, որ Ռուսաստանի նկատմամբ ցանկացած ագրեսիա կստանա կոշտ հակահարված։





































